Մոնակոյի արքայադուստր Շառլոտ Կազիրագին հղի է (լուսանկարներ)
Մոնակոյի արքայադուստր և Գրեյս Քելիի թոռնուհի Շառլոտ Կազիրագին հղի է, գրում են արևմտյան լրատվամիջոցները՝ որպես ապացույց ներկայացնելով լուսանկարներ, որոնցում 30-ամյա արքայադուստրը կլորացած փորիկով է։
Լուսանկարներում արքայադուստրն իր հանգիստն է վայելում Pacha III զբոսանավի վրա Պոնցա կղզու մոտակայքում, գրում է tatler.ru-ն։
Լրատվամիջոցների համաձայն՝ 30-ամյա արքայադստեր երեխայի հայրը նրա ներկայիս ընկերն է՝ իտալացի ռեժիսոր Լամբերտո Սանֆելիչեն։
Այս երեխան Շառլոտ Կազիրագիի համար կլինի երկրորդը. իր առաջնեկին՝ Ռաֆայելին, նա լույս աշխարհ է բերել 2013-ի դեկտեմբերին՝ դերասան Գադ Էլմալեհից։














