Green Day խումբն իր նոր ալբոմը նվիրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին

11:03 • 13.08.16

Ամերիկյան Green Day խմբի անդամներն իրենց նոր ալբոմը մասամբ նվիրել են ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին: Դա պարզ է դարձել խմբի մասնակից Բիլ Ջո Արմսթրոնգի`Rolling Stone ամսագրին տված հարցազրույցից:

Սկավառակը ստացել է «Revolution Radio» անվանումը: Նրա թողարկումը նախատեսված է 2016թ. հոկտեմբերին:

«Դա ամենամեծ քաոսն է, որ ես երբևէ տեսել եմ ընտրություններում»,- ասել է Արմսթրոնգը:

Երաժշտի խոսքով՝ ինքը չի ցանկանում էլ ավելի շատ «ցասում կամ չարություն» ավելացնել, պարզապես փորձում է պատկերել այն ամենը, ինչ տեղի է ունենում:

Նշվում է, որ որոշ երգեր գրվել են նախքան նախընտրական արշավի սկսվելը: Ալբոմում անդրադարձ կա նաև ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության թեմային:

 

Green Day խումբն իր նոր ալբոմը նվիրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին