Խորհուրդներ, որոնք կբարելավեն թիմային աշխատանքը (նկարազարդումներ)

13:02 • 13.08.16

Որոշ մարդիկ սիրում են մենակ աշխատել, մյուսները` թիմով, իսկ թիմային աշխատանքը յուրաքանչյուրից համբերություն, հասկանալու ունակություն և փոխադարձ հարգանք է պահանջում:

 

AdMe.ru-ն նկարազարդումների միջոցով ցույց է տալիս, թե ինչպես է կարելի թիմային աշխատանքն արդյունավետ ու հաջողակ դարձնել.

 

Շահամոլ մի եղեք

- Հիանալի է, սա ինձ ցույց տալու լավագույն շանսն է:

- Սա հիանալի շանս է ցույց տալ, թե ինչի ենք մենք ունակ:

 

 

Հաշվի առեք բոլորի կարծիքը

- Կանենք այնպես, ինչպես ես ասեցի: Ես ավելի լավ գիտեմ` ինչպես է պետք:

- Եկեք միասին մտածենք: Ո՞վ գաղափարներ ունի:

 

 

Մեղավորներ մի փնտրեք

- Քո պատճառով ոչինչ չստացվեց:

- Սա մեր սխալն է:

 

Մի մոռացեք գովել

- Հիասքանչ է, այսօր մենք շատ բան կարողացանք անել:

 

 

Անմասն մի մնացեք

- Ես այստեղ ոչ մեկի օգնականը չեմ:

 

- Մոտս ոչ մի բան չի ստացվում:

- Լավ, սկզբից հանգստացիր ու բացատրիր, թե որն է խնդիրը:

 

 

Մի ամաչեք օգնություն խնդրել

- Չէ, անհարմար է... Ինքս գլուխ կհանեմ:

- Ինչպե՞ս է մոտդ ստացվում, ես ոչ մի կերպ չկարողացա:

 

 

Լուծեք վեճերը

- Դու ճիշտ չես:

- Իսկ ինչո՞ւ ես հետս այդպիսի տոնով խոսում:

 

- Լսիր, այսօր բոլորս հոգնել ենք: Արի դադար տանք ու ամեն ինչ վաղը քննարկենք:

 

 

Փոխզիջումների գնացեք

- Թող ինքն առաջինը ներողություն խնդրի: Ես չեմ այս ամենը սկսել:

 

- Լսիր, երեկ շատ վիճեցինք…

- Ամեն ինչ լավ է, անցանք:

 

 

Բաշխեք խնդիրները

- Ի՞նչ պետք է անենք:

- Ընթացքում կհասկանանք:

 

- Իսկ սա քո պատասխանատվության տակ կլինի: Բոլորը հասկացա՞ն իրենց առջև դրված խնդիրները:

 

 

Հաջողությունը ողջ թիմի արժանիքն է

- Սա իմ հաջողությունն է:

- Սա մեր հաջողությունն է:

Խորհուրդներ, որոնք կբարելավեն թիմային աշխատանքը (նկարազարդումներ)