Այսօր ձախլիկների միջազգային օրն է

14:55 • 13.08.16

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օրը: Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 10%-ը ձախլիկներ են։ Ի դեպ, ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ:

 

 

Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, մասնավորապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին:

 


Օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի։


Ձախլիկների միջազգային օրը նշելու շնորհիվ տարբեր երկրներում արդեն ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ:




Այսօր ձախլիկների միջազգային օրն է