Նախկին սիրեցյալներ` Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը համացանցում վիճել են
Նախկին աստղային զույգը երեկ Instagram-ում վիճաբանություն է սկսել: Ինչպես նշում է Daily Mail-ը վեճի պատճառը կանադացի երգչի նոր ընկերուհին է՝ 17-ամյա մոդել Սոֆյա Ռիչին: 22-ամյա Ջասթինը ընկերուհու հետ լուսանկարներ է հրապարակել՝ Տոկիոյում ձեռք ձեռքի բռնած զբոսնելիս:
«Ես կփակեմ իմ Instagram-ը, եթե չդադարեք չարությամբ լի մեկնաբանություններ գրել: Սա արդեն վերահսկողությունից դուրս է գալիս: Եթե իսկապես իմ երկրպագուներն եք, ապա չպետք է դաժան լինեք ինձ դուր եկող մարդկանց հանդեպ», - վրդոհված գրել է Բիբերը։
Անտարբեր չմնալով նախկին փեսացուի հայտարարությանը Սելենա Գոմեսը գրել է. «Եթե քեզ տհաճ են մեկնաբանությունները, ապա բավական է նոր ընկերուհուդ հետ լուսանկարներ տեղադրես: Դա պետք է յուրահատուկ բան լինի, որը միայն ձեր երկուսինն է: Կարիք չկա երկրպագուների վրա չարանալ, նրանք քեզ սիրում են»,- գրել է 24-ամյա երգչուհին:

Ջասթինը չի կարողացել անտեսել և Սելենային պատասխանել է. «Ծիծաղելի է հետևել այն մարդկանց, որոնք ինձ օգտագործել են ուշադրություն գրավելու համար և մինչ օրս շարունակում են անել դա։ Ես միակը չեմ, ով բացասական գրառումներ է ստանում: Հուսով եմ բոլորդ բարեհամբույր կլինեք իմ ընկերների և միմյանց հանդեպ: Ի դեպ, չմոռանամ ասել, որ ես սիրում եմ իմ հետևորդներին»,- գրել է Բիբերը և եզրափակել բանավեճը։

Հիշեցնենք, որ զույգը բաժանվել էր անցած տարի աշնանը։ Բաժանության հիմնական պատճառ ամերիկյան մամուլը նշում էր հետևյալը. «20-ամյա դերասանուհի-երգչուհին ու 18-ամյա երգիչը աշխատանքային չափազանց խիտ գրաֆիկ ունեն և միմյանց տեսնելը պարզապես անհնար է դարձել»:







