Գիտնականները պարզել են, թե որ հատկանիշներն են նվազեցնում գրավչությունը (նկարազարդումներ)

11:00 • 15.08.16

Տարբեր երկրների գիտնականների հետազոտություններն ապացուցում են, որ որոշ հատկանիշներ նվազեցնում են մեր գրավչությունը:

 

AdMe.ru-ն նկարազարդումների միջոցով ներկայացնում է, թե որոնք են այդ հատկանիշները:

 

Նյարդային լարվածություն

 

2013 թվականին Biology Letters ամսագիրը տվյալներ է հրապարակել այն մասին, որ կորտիզոլ կոչվող սթրեսային հորմոնի մեծ պարունակություն ունեցող կանայք պակաս գրավիչ են տղամարդկանց համար:

 

 

Անազնվություն

Ըստ հետազոտությունների` նույնիսկ ամենաաննշան սուտը մարդու ամենատհաճ հատկանիշներից է:


«Տարիք` 25, ավտոմեքենա` Bentley Mulsanne»

«Տարիք` 35, ավտոմեքենա` Honda Fit»

 

 

Քնի պակաս

2010 թվականին Շվեդիայի գիտնականներն ապացուցել են` որքան քիչ է մարդը քնում, այնքան ուժեղ է ուրիշներին իրենից վանում:

 

 

Անբարյացակամություն

2014 թվականին Չինաստանում արված հետազոտության ժամանակ կամավորներին առաջարկել են գնահատել չեզոք դեմքի արտահայտությամբ, բայց տարբեր էմոցիոնալ գրություններով լուսանկարներ: Պարզվել է, որ անբարյացակամորեն տրամադրված մարդիկ դուր չեն գալիս իրենց շրջապատին:

 

 

Մարմնի փակ կեցվածք

 

Ամերիկյան 4 համալսարանների գիտնականներ եկել են այն եզրահանգման, որ խաչած ձեռքերը, կծկված ու փակ կեցվածքի այլ դրսևորումներ վանում են մարդկանց:

 

 

Ծուլություն

Վիսկոնսինի և Նյու Յորքի համալսարանների մասնագետներն ապացուցել են, որ ծույլ մարդն ուրիշների մոտ հետաքրքրություն չի առաջացնում:

 

 

Չափազանց երջանիկ տեսք

2011 թվականին Բրիտանական Կոլումբիայի համալսարանում ապացուցվել է, որ կանանց վանում են չափից շատ ժպտացող տղամարդիկ:

 

 

Գոռոզ մարդիկ

Տվյալ հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ տղամարդկանց չեն գրավում մեծամիտ ու գոռոզ կանայք:

 

 

Մարմնի նմանատիպ հոտեր

Նյու Մեխիկոյի համալսարանում պարզել են, որ մարմնի նմանատիպ հոտերով մարդիկ չեն գրավում միմյանց, քանի որ ենթագիտակցորեն իրար հարազատ են համարում:

 

 

Հումորի զգացողության բացակայություն

 

Օլսթերի համալսարանի հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ անկախ սեռից` հումորի զգացողություն չունեցող մարդիկ պակաս գրավիչ են:

Գիտնականները պարզել են, թե որ հատկանիշներն են նվազեցնում գրավչությունը (նկարազարդումներ)