Carrera y Carrera-ն ծաղկային թեմայով ոսկերչական նոր հավաքածու է ներկայացրել (լուսանկարներ)
Հեղինակավոր Carrera y Carrera ոսկերչական ընկերությունը ներկայացրել է թանկարժեք ու նրբաճաշակ զարդերի նոր հավաքածու, որում ներառված ամեն մի նմուշ պատրաստված է ծաղիկների թեմայով:
Ինչպես նշում է Tatler-ը, հավաքածուն կոչվում է Primavera, ինչն իտալերենից թարգմանաբար նշանակում է «գարուն»:
Դեղին ու սպիտակ ոսկուց պատրաստված «ծաղիկները», որոնք կարելի է կրել որպես մատանիներ, ականջօղեր ու կախազարդեր, զարդարված են գարնանային վառ ու խայտաբղետ պարտեզի ամենահյութեղ երանգներն իրենց մեջ կրող թանկարժեք քարերով:












