Երբ գեղեցկությունը զոհեր չի պահանջում. ձմերուկով դիետա
Ձմերուկները ոչ միայն շատ համեղ են ու օգտակար, այլև նիհարելու և օրգանիզմը մաքրելու շատ լավ միջոց են:
Ձմերուկով մոնոդիետա
Ձմերուկով դիետան ամենաարագ և ամենախիստ դիետաներից է: Դրա տևողությունը պետք է չգերազանցի 5 օրը:
5 օր անհրաժեշտ է ուտել միայն ձմերուկ: Ցանկացած այլ սնունդ պետք է բացառել: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել մարմնի քաշի յուրաքանչյուր 10 կգ-ի դիմաց 1 կգ ձմերուկ:Այս ընթացքում կարելի է խմել միայն չգազավերված ջուր ու առանց շաքարավազի կանաչ թեյ: Այս դիետայի ընթացքում հնարավոր է կորցնել մինչև 7 կգ ավելորդ քաշ:
Բեռնաթափման օրեր
Մաշկի գեղեցկությունը կախված է ոչ միայն խնամքից, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակից, մասնավորապես՝ դրա մաքրությունից: Կուտակված շլակները նպաստում են այտուցվածության, վաղաժամ կնճիռների, աչքերի տակ մուգ շրջանների ու «պարկերի» առաջացմանը: Օրգանիզմը շլակներից մաքրելու համար անհրաժեշտ է շաբաթական երկու անգամ կազմակերպել բեռնաթափման օրեր ձմերուկով ու տարեկանի հացով: Սա կօգնի ոչ միայն մաքրել օրգանիզմը, այլև ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Օրվա ընթացքում անհրաժեշտ է սնվել միայն այս մթերքներով՝ մի կտոր ձմերուկի հետ մի փոքր կտոր հաց հարաբերակցությամբ և խմել միայն չգազավորված հանքային ջուր:
Մաքրող սմուզի ընթրիքին
Հարթ որովայն ու բարակ իրան ունենալու համար հարկավոր է երկու շաբաթ անընդմեջ ընթրիքի փոխարեն խմել ձմերուկի սմուզի: Սա նաև օգնում է մաքրել աղիները սննդի մնացորդներից ու վտանգավոր նյութերից:
Սմուզիի պատրաստման համար հարկավոր է հարիչի (блендер) օգնությամբ խառնել 100 գրամ ձմերուկի միջուկը, 3 ճաշի գդալ յոգուրտը և 1 ճաշի գդալ եզան լեզվի սերմերը:







