10 խորհուրդ 70կգ նիհարած մարզիչից, ով դադարել է կալորիաներ խմել (լուսանկարներ)
Երբ Ջոյի Բերնշթեյնը ընդամենը 25 տարեկան է եղել, նա կշռել է 154կգ: Դիետաները չեն օգնել: Այդ ժամանակ նա իր կյանքում նոր սովորություններ է ավելացրել, որոնք վեջապես դրական արդյունք են տվել: Հիմա Ջոյին օգնում է այլ մարդկանց որպես մասնավոր մարզիչ:
AdMe.ru-ն առաջարկում է ի նկատի ունենալ ստորև բերված կանոնները:
1. Կալորիաներ չխմել
Գազավորված ըմպելիքներ, հյութեր և քաղցր թեյ պետք չէ օգտագործել: Միայն այս քայլի շնորհիվ հնարավոր է 3 ամսում 22կգ նիհարել:
2. Մոռանալ բիզնես-լանչերի մասին
Հարկավոր է աշխատանքի տանել առողջ և սննդարար մթերքներ, որոնք պատրաստվում են տանը:
3. Ավտոմեքենայով քիչ ժամանակ անց կացնել ճանապարհներին 
Այդպես դուք ոչ միայն մի քանի ժամ, այլև նյարդեր կխնայեք: Իսկ մնացած ազատ ժամանակը կարող եք տրամադրել առողջ սնունդին և վարժություններին:
4. Սովորեք համեղ պատրաստել
Դրանից հաճույք ստացեք:
5. Հասկացեք իրական սնունդի իրական արժեքը
Ընտրեք տեղական և թարմ մթերքներ, որոնք «կկենդանացնեն» համային ռեցեպտորները և կստիպեն մարմնի ծավալներին կրճատվել:
6. Շուն պահեք
Քառոտանի ընկերոջ հետ ակտիվ առավոտյան զբոսանքները ամենալավ բանն են, որ դուք կարող եք անել նյութափոխանակության լավացման և ուղեղի գործունեության համար:
7. Գնել ավելի շատ օրգանական սնունդ
Այստեղ խոսքը գնում է ավելի բարձր որակի սնունդ օգտագործելու մասին:
8. Ուշադրություն դարձրեք մսի որակի վրա:
Իդեալական կլինի ավելացնել բուսական սնունդի չափաբաժինը:
9. Վերջ տվեք տանջող հարաբերություններին
Նախկին կնոջից բաժանվելուց հետո Ջոյին ստիպված է եղել նորից կառուցել կյանքը, իսկ այդ նոր կյանքն ավելի առողջ ու գիտակից էր:
10. Փոխվեք ոչ միայն արտաքնապես, այլև ներքուստ
Որպեսզի քաշը չվերադառնա, հարկավոր են ոչ միայն վարժություններ ու ճիշտ սնունդ, այլև ներքին ճիշտ տրամադրվածություն:







