Գտեք ձեր անթերի կերպարը. խորհուրդներ ոճի խորհրդանիշ համարվող հայտնի կանանցից (լուսանկարներ)

15:53 • 16.08.16

Նորաձևության հանճար Ջորջիո Արմանին ասել է, որ էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել, այլ` հիշողության մեջ «խրվել»:

 

Այս հարցում օգնելու համար AdMe.ru-ն որոշել է ներկայացնել ոճի խորհրդանիշ համարվող հայտնի կանանց խորհուրդները, որոնք կհամալրեն ձեր պատկերն ու այն ավելի կանացի կդարձնեն.

 

Գրեյս Քելլի

  • Կրեք new look ոճի փարթամ կիսաշրջազգեստներ։
  • Շեշտ դրեք էլեգանտ աքսեսուարների` երկար ձեռնոցների, մարգարիտների, գլխարկների, շալերի, կլոր ականջօղերի վրա։
  • Նախընտրություն տվեք պարզ ձևվածքներին։
  • Զուսպ դիմահարդարում կրեք. ճենապակու գույնի մաշկ, աչքերի աննշան հարդարում և բաց (երեկոների համար` կարմիր) շրթներկ։

 

 

Էլիզաբեթ Թեյլոր

  • Ընտրեք հասարակ զգեստներ` գոտկատեղի հատվածում նեղ, լայն կիսաշրջազգեստով և լանջաբացվածքով։
  • Մի վախեցեք էքսցենտրիկ լինել. կրեք մորթի և ժանյակ, զգեստները լրացրեք ուլունքներով, բյուրեղապակիով և փետուրներով։
  • Կրեք առավելագույնս հագեցած գույների հագուստ։

 

 

Օդրի Հեփբերն

  • Հետևեք հիմնական կանոնին. «Ուշադիր նայեք ձեզ և գտեք ձեր ուժեղ կողմերը»։
  • Նախընտրություն տվեք սև, սպիտակ, կարմիր գույներին։
  • Առօրյայի համար ընտրեք գոտկատեղի հատվածում նեղ, մինչև ծունկ հասնող կիսաշրջազգեստներ և սև կամ մուգ շագանակագույն բարձր օձիքով սվիտերներ։
  • Մի մոռացեք աքսեսուարների մասին. էլեգանտ պայուսակ, երկար մետաքսե ձեռնոցներ, ադամանդներով զարդեր, գլխարկներ։
  • Կրեք ցածր կրունկով կոշիկներ։

 

 

Մերիլին Մոնրո

  • Վառ շուրթերն ու ժպիտը բոլոր ժամանակների հիմնական այցեքարտն են։
  • Ընտրեք կանացի և սեքսուալ pin up/new look/պրեպպի ոճի զգեստներ։
  • Առօրյայում կրեք հասարակ զգեստներ. սվիտեր կամ բարձր օձիքով սվիտեր և մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստ։
  • Նախընտրություն տվեք հարթ կտորներին և հասարակ գույներին` սև, մոխրագույն, սպիտակ կամ բեժ։
  • Կրեք բարակ կրունկներով կոշիկներ։

 

 

Սոֆի Լորեն

  • Էլեգանտ տեսք ունենալու համար պետք է միայն որակյալ ապրանք ընտրել: Որոշեք, թե ձեզ ինչն է իրոք անհրաժեշտ, և այդ ամենը միայն ամենալավ որակով ձեռք բերեք։
  • Պահպանեք ձեր դիրքորոշումն այն հարցում, ինչ ձեզ իրոք դուր է գալիս և սազում է: Երբեմն ուրիշների կարծիքը միայն խանգարում է գտնել սեփական ոճը:

 

 

Մոնիկա Բելուչի

  • Շեշտը դրեք մարմնի միայն մի մասի վրա. եթե բացում եք ոտքերը, փակեք լանջաբացվածքը, և հակառակը։
  • Նախընտրություն տվեք միատոն գույներին, ժանյակներին։
  • Հիշեք, որ կանանց հիմնական զենքը վառ շրթներկն ու բաց թողած մազերն են։
  • Կիսաշրջազգեստի ամենաճիշտ երկարությունը ծնկներից թեթևակի ներքև հասնող երկարությունն է. այսպես կարելի է ընդգծել ազդրերի ու ոտքերի գեղեցիկ ձևը:
Գտեք ձեր անթերի կերպարը. խորհուրդներ ոճի խորհրդանիշ համարվող հայտնի կանանցից (լուսանկարներ)