Քիրա Նայթլին «Մարդուկ-Ջարդուկի» էկրանավորման մեջ կխաղա Փերի Դրաժեի դերը
Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին «Մարդուկ-Ջարդուկի» (ռուս. «Щелкунчик») դիսնեյյան էկրանավորման մեջ կխաղա Փերի Դրաժեի դերը, հաղորդում է Entertainment Weekly-ն:
Նշվում է, որ Disney-ն աշխատում է Էռնստ Թեոդոր Հոֆմանի «Մարդուկ-ջարդուկն ու մկների արքան» հեքիաթի նոր տարբերակի վրա: Ֆիլմը ստացել է «Մարդուկ-ջարդուկն ու չորս թագավորությունները» անվանումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում գլխավոր դերը կատարելու է Մքքենզի Ֆոյը: Որոշ տվյալներով՝ նկարահանվելու է նաև դերասան Մորգան Ֆրիմանը, սակայն նրա կերպարի մանրամասները չեն բացահայտվում:
Ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտարարված չէ:







