Քլոե Քարդաշյանի մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ

11:27 • 18.08.16

Ռեալիթի-շոուի աստղ և Քիմ Քարդաշյանի քույր` Քլոե Քարդաշյանը մեջքի վրա կասկածելի խալ է ունեցել, որը պարզվել է չարորակ գոյացություն է: hollywoodlife.com-ը հայտնում է, որ ախտորոշումից հետո նրան անմիջապես մաշկի վնասված մասերի հեռացման վիրահատություն են կատարել:

 

«Տարօրինակ խալը մեջքիս վրա, պարզվեց, մաշկի քաղցկեղ է: Իմ մաշկից 8 դյույմ հեռացրել են, շատ էր ցավում, քանի որ դա քիչ չէ»,- ասել է Քլոեն:

 

Վերջինս խոստանում է իր առողջությանը հետևել, իսկ մյուսներին էլ զգուշացնում է:

 

Նշենք, որ Քլոեի և նրա քույրերի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է քաղցկեղից:

Քլոե Քարդաշյանի մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ