Օլեգ Գազմանովին թույլ չեն տվել այցելել Լիտվա
ՌԴ հայտնի երգիչ Օլեգ Գազմանովին թույլ չեն տվել այցելել Լիտվա՝ չնայած շենգենյան վիզայի առկայությանը։ Այդ մասին երգիչը հայտնել է Instagram-ի իր էջում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին Գազմանովն իմացել է միայն այն ժամանակ, երբ մեկնել է Վիլնյուս։ Վիլնյուսի օդանավակայանում նրան հայտնել են «ՌԴ-ից անցանկալի անձանց գաղտնի ցուցակի» առկայության մասին։
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսն ավելի ուշ ասել է, որ ռուս երգիչն ընդգրկված է «անցանկալի անձանց» ցանկում՝ հարևան երկրներում «ռուսական ագրեսիայի» քարոզչության համար։







