Վերոնայում կբացվի Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը
Հոկտեմբերի 15-ին Վերոնա «կժամանի» Պաբլո Պիկասոյի աշխատանքների Picasso. Figure զանգվածային ցուցահանդեսը, որն իրենից ներկայացնում է Պիկասոյի փարիզյան թանգարանի միջազգային նոր նախագծի առաջին փուլը:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Museo Amo - Arena Museo Opera թանգարանի տարածքում ցուցադրվելու են վարպետի կտավներն ու էսքիզները` յուրաքանչյուր ստեղծագործական շրջանից (1895- 1970-ականներ) մեկ խորհրդանշական գործ:
Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Ավինյոնի աղջիկները», «Համբույր», «Արտասվող կինը», «Մարի-Թերեզի դիմանկարը» և այլն:
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2017 թվականի մարտի 12-ը:







