Ձեռքը կորցրած վարպետի համար հատուկ պրոթեզ է ստեղծվել, որպեսզի նա կարողանա զբաղվել իր սիրելի գործով (լուսանկարներ, տեսանյութ)
Դաջվածքի վարպետ Ջեյսի Շայթան Թենեթը դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է իր աջ ձեռքը, սակայն դա նրան չի խանգարել զբաղվել իր սիրելի գործով:
Հատուկ նրա համար ֆրանսիացի դիզայներ JL Gonzal-ը նախագծել է արտասովոր պրոթեզ, որը դաջվածքներ է անում:
Ինչպես նշում է Adme.ru-ն, պրոթեզը պատրաստված է սթիմփանք ոճով և հավաքված է գրամեքենայի, մանոմետրի և տարբեր խողովակների տարրերից։ Դրա օգնությամբ Թենեթը հիանալի աշխատանքներ է ստեղծում:











