Քանյե Ուեսթը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում The Life of Pablo անունով խանութ է բացելու
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում, ՀԱՀ-ում և Ավստրալիայում The Life of Pablo անվամբ ժամանակավոր խանութներ է բացում: Այդ մասին երաժիշտը հաղորդել է իր միկրոբլոգում: Ըստ Ուեսթի՝ առաջիկա հանգստյան օրերին կգործի 21-րդ առևտրի կետը:
Մասնավորապես, նման «փոփ-ափ» խանութներ կհայտնվեն առաջին հերթին Ուեսթի հարազատ Չիկագո քաղաքում, ինչպես նաև Դեյթրոյթում, Տորոնտոյում, Լոնդոնում, Բեռլինում, Քեյփթաունում:
2016թ-ի ապրիլին ռեփերը նման առևտրի կետ էր բացել Նյու-Յորքում, որը գործել է երեք օր:







