Քենդալ Ջեները հանդիպում է ռեփեր ASAP Rocky-ի հետ (լուսանկարներ)

15:12 • 19.08.16

Հայտնի մոդել, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից Քենդալ Ջեները հանդիպում է 27-ամյա ռեփեր Ռաքիմ Մայերսի հետ, որն առավել հայտնի է ASAP Rocky կեղծանվամբ:

 

Tatler.ru-ն գրում է, որ Ջեներն ու Մայերսն արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում են, սակայն զգուշորեն թաքցնում են իրենց սիրավեպը: Այդ պատճառով սիրահարներին դուր չի եկել պապարացիի հետ առերեսումը, և նրանք, իրենց դեմքերը թաքցնելով, հեռացել են երգչի սպիտակ Ferrari-ով:

 

Նշվում է, որ տեղեկացված աղբյուրը հաստատել է աստղերի սիրային կապն ու պատմել, որ նրանք երկար ժամանակ ուղղակի ընկերներ են եղել, իսկ վերջերս սիրահարվել են միմյանց:

 

 

Քենդալ Ջեները հանդիպում է ռեփեր ASAP Rocky-ի հետ (լուսանկարներ)