Գիտնականները բացահայտել են երկարատև ու կայուն հարաբերությունների գաղտնիքը

09:40 • 19.08.16

Ամուր հարաբերությունները ծանր աշխատանքի արգասիք են, սակայն ամեն ինչ այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

 

Ինչպես նշում է Businessinsider.com կայքը, գիտնականները պարզել են երկարատև ու կայուն հարաբերությունների գաղտնիքը. դրանք բարությունն ու մեծահոգությունն են:

 

Հոդվածում խոսվում է հոգեբան Ջոն Գոթմանի և նրա կնոջ բազմամյա ուսումնասիրությունների մասին, որոնց արդյունքում նրանք պարզել են. բարությունը «սոսնձում է զույգերին»: Այդ հատկանիշն էմոցիոնալ հավասարակշռվածության հետ մեկտեղ հանդիսանում է կայուն ամուսնության ամենակարևոր գործոններից մեկը:

 

«Բարությունը չի արտահայտվում բացասական հույզերը թաքցնելով: Կարող եք կատաղությունից հարձակվել ձեր զուգընկերոջ վրա կամ հանգիստ բացատրել նրան, թե ինչն է ձեզ ցավ պատճառել և ինչու եք զայրացած: Վերջին միջոցն ավելի նախընտրելի է»,- պատմել է Ջուլիա Գոթմանը:

 

Նա նաև խոսել է հարաբերություններում մեծահոգության կարևորության մասին:

 

«Եթե ձեր զուգընկերն ինչ-որ բանի կարիք է արտահայտում, իսկ դուք հոգնած կամ ցրված եք լինում, ձեր մեծահոգությունն արտահայտվում է նրան ընդառաջ գնալու և օգնելու մեջ»,- մանրամասնել է նա:

 

По мнению ученых, крепкие отношения базируются всего на двух качествах

Գիտնականները բացահայտել են երկարատև ու կայուն հարաբերությունների գաղտնիքը