Այսօր անտուն կենդանիների միջազգային օրն է
Ամեն տարի օգոստոսի երրորդ շաբաթը Անտուն կենդանիների միջազգային օրն է:
Այն անտուն կենդանիների խնդրի ուղղությամբ ուշադրություն հրավիրելու, նրանց ողբերգական ճակատագրի մասին առավելագույն թվով մարդկանց պատմելու առիթ է:
Բայց այս օրը նշվում է ոչ թե որպես տոն, այլ որպես այդ խնդրի մասին ավելի բարձր խոսելու հնարավորություն։ Ամբողջ աշխարհում այս օրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված են անտուն կենդանիների խնդիրներին։ Անցկացվում են համերգներ, ցուցահանդես վաճառքներ, որոնցից ստացված գումարներն ուղղվում են անտուն կենդանիների, հատկապես ՝ կատուների և շների պահպանությանը։








