Ապագա մայրիկի ֆիթնես-պարապմունքների տեսանյութերը համացանցի հիթ են դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիթնեսի սիրահար 29-ամյա Բեքի Ժերարդը, ով գտնվում է հղիության 38-րդ շաբաթում, հրաժարվել է պասիվ վիճակից՝ նախընտրելով շարունակել քրտնաջան մարզումները մարզասրահում, գրում էThe Daily Mail-ը:
Instagram-ի իր էջում տեղադրված տասնյակ լուսանկարները և տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է նա իր «փորիկով» տարբեր տեսակի վարժություններ անում:
Բեքին, ով անձնական մարզիչ է և իր սեփական մարզասրահն ունի, շարունակել է շաբաթական վեցանգամյա մարզումները հղիության ողջ ընթացքում:
Յուրաքանչյուր մարզանք տևել է մոտ 30 րոպե և բաղկացած է եղել բազմապիսի վարժություններից, որոնք նա փոփոխել է՝ հարմարեցնելով իր հղիությանը:
Բեքին նշել է, որ սկսել է համացանցում տեղադրել իր մարզանքների տեսանյութերը՝ այդկերպ փորձելով ոգեշնչել այլ մարդկանց:


















