Ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու գաղտնիքը. վարժություններ նստատեղի մկանները մարզելու համար (լուսանկարներ)

18:17 • 20.08.16

Կլորավուն, ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու համար մեծ գումարներ ու ջանքեր հարկավոր չեն: Takprosto.cc-ն պատրաստել է վարժությունների մի համալիր, որը հնարավորություն կտա շատ արագ մարզելու նստատեղի մկանները և գեղեցիկ ու գրավիչ տեսք կհաղորդի դրան:

 

Ինչպես արագ մարզել նստատեղի մկանները

 

Մինչ բուն վարժություններին անցնելը հարկավոր է կատարել մի փոքր մարզանք: Ծնկածալումները կատարելիս՝ մեջը պետք է պահել ուղիղ, իսկ որովայնի մկանները հնարավորինս լարված: Հարկավոր է կատարել տասական վարժություն՝ երկու մոտեցումով, որոնց միջև ընդմիջումը պետք է հնարավորինս կարճ լինի:

 

1.      Դասական ծնկածալումներ

 

классические приседания

 

Հարկավոր է կատարել ծնկածալումներ՝ առանց կրունկները գետնից կտրելու: Ծնկածալումը պետք է կատարել շնչելիս, իսկ արտաշնչելիս՝ ուղղվել: Անհրաժեշտ է հետևել մեջքի թեքության անկյանը. այն պետք է համապատասխանի ծնկների ծակման անկյան հետ:

 

2.      Պլիե

 

упражнение для ягодиц плие

 

Ոտքերը դնել ուսերի լայնությամբ, ոտնաթաթերը բացել և դանդաղ կատարել խորը ծնկածալումներ՝ աշխատելով պահել հավասարակշռությունը:

 

3.      Ծնկածալումներ՝ ոտքը կողք բարձրացնելով

 

приседания с подъемом ноги в сторону

 

Այս վարժությունը հնարավորություն է տալիս ազատվել նաև որովայնի հատվածի ճարպաշերտերից: Վարժությունը կատարելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, որպեսզի իրանը չթեքվի և ոտքը շատ բարձր չլինի: Անհրաժեշտ է կատարել 10 վարժություն յուրաքանչյուր ոտքի համար:

 

4.      Ծնկածալումներ՝ ոտքը հետ բարձրացնելով

 

приседания с подъемом ноги назад

 

Այս վարժությունը կօգնի մարզել նաև մեջքի ստորին հատվածի մկանները: Հարկավոր է կատարել յուրաքանչյուր ոտքի համար 10 վարժություն՝ հերթով փոխելով ոտքերը:

 

5.      Ծնկածալումներ դեպի կողք

 

приседания в сторону

 

Կանգնած դիրքից կատարել լայն քայլ դեպի կողք և հնարավորինս խորը ծնկածածալել:

Ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու գաղտնիքը. վարժություններ նստատեղի մկանները մարզելու համար (լուսանկարներ)