Խորհուրդներ, որոնք կօգնեն ընդամենը մի քանի վայրկյանում երջանիկ դառնալ

15:28 • 22.08.16

Երջանիկ դառնալու համար հաճախ բավական է լինում ընդամենը երջանիկ լինելու ցանկություն ունենալ: Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որի ժամանակ կամավորներին խնդրել են մի շաբաթվա ընթացքում ուղղակի փորձել երջանիկ զգալ իրենց: Գիտափորձը հաջողվել է. մասնակիցները նշել են, որ իրենց տրամադրությունը բարձրացել է:

 

AdMe.ru-ն խորհուրդների ցանկ է կազմել, որոնց միջոցով կարելի է բարձրացնել տրամադրությունն ու ավելի երջանիկ դառնալ:

 

1. Երեք լավ բան հիշեք, որ այսօր տեղի են ունեցել ձեզ հետ:

Պարտադիր չէ, որ դրանք խոշոր իրադարձություններ լինեն: Կարելի է վերհիշել հաճելի մանրուքները, որոնցից կազմված է եղել ձեր օրը. համով նախաճաշ, երեխայի հետ խաղ և այլն: Ավելի լավ կլինի այդ հիշողությունները գրանցել օրագրում. դա կօգնի ուրախանալ մանրուքներով և փոխել կյանքի հանդեպ վերաբերմունքը: 

 

 

2. Զանգեք կամ գրեք ձեր ընկերոջը, որի մասին երկար ժամանակ մտածում, բայց չէիք անում: Հաճախ միակ անհրաժեշտ բանն ընկերների հետ շփվելն է լինում:

 

 

3. Ականջների մերսում արեք: Մերսումն ընդհանրապես կախարդական ուժ ունի և կարող է փոխել նույնիսկ ամենաբացասական աշխարհընկալումը: Մենք չենք կարող լիարժեք մերսել ինքներս մեզ, սակայն ականջների մերսումը պարզ բան է: Այսպիսի մերսումը ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլև առույգ կդարձնի ձեզ, իսկ մտածողությունը` ավելի սուր և պայծառ: Սկզբից անհրաժեշտ է ականջները ներքև, վերև, աջ և ձախ քաշել, այնուհետև թեթևակի հետ քաշելով՝ շրջանաձև շարժումներ անել: Վերջում պետք է ակտիվորեն շփել ականջները` սկսելով ականջախեցու վերևի մասից և ավարտելով ականջաբլիթով:

 

 

4. Շոկոլադե թխվածքաբլիթով սուրճ, չիրով կանաչ թեյ կամ ցանկացած այլ համով բան կերեք ու  խմեք: Այս մեթոդն իսկապես բարձրացնում է տրամադրությունը, քանի որ նպաստում է էնդորֆին հորմոնի արտադրությանը, որը և բարձրացնում է տրամադրությունը:

 

  

5. Հանեք կոշիկներն ու ոտաբոբիկ քայլեք խոտի, ավազի կամ նույնիսկ տաք ասֆալտի վրայով։ Հաճելի շոշափական զգացողություններն անմիջապես բարձրացնում են տրամադրությունը:

 

 

6. Ուղիղ նստեք և հետևեք ձեր կեցվածքին: Գիտնականները պնդում են, որ կորացած դիրքը բացասաբար է ազդում ինքնազգացողության վրա և իջեցնում է ինքնագնահատականը:

 

 

7. Դիտեք ձեր արձակուրդի լուսանկարները: Հոգեբանները խորհուրդ են տալիս աշխատասեղանին կամ բջջային հեռախոսում պահել ձեր ընտանիքի երջանիկ նկարները, որոնցում բոլորդ միասին արձակուրդն եք վայելում կամ ուղղակի հանգստանում եք բնության գրկում:

 

 

 

8. Ուղղակի ժպտացեք: Սա իրոք ամենահեշտ միջոցն է. ժպտալու ժամանակ մենք ավելի երջանիկ ենք դառնում: Գիտնականները հաստատել են, որ նույնիսկ արհեստական ժպիտը նպաստում է երջանկության հորմոնների արտադրությանը: Այդ ընթացքում մտածեք ձեր կյանքում եղած լավ բաների մասին, և  արհեստական ժպիտն անկեղծ կդառնա:


 
 
Խորհուրդներ, որոնք կօգնեն ընդամենը մի քանի վայրկյանում երջանիկ դառնալ