Ստիպված եղա ներողություն խնդրել ու հրաժարվել մասնակցությունից. Լիլիթ Հովհաննիսյան (լուսանկարներ)

10:38 • 22.08.16

Tert.am Life-ը շարունակում է հետևել հայտնի մարդկանց սոցիալական էջերին և պարբերաբար ներկայացնել նրանց գրառումներն ու հրապարակած լուսանկարները:

 

Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և բացատրել իր տևական լռության պատճառները:

 

 

«Ողջույն: Վերջապես կարողացա ձեզ հետ կապ հաստատել։ Բանն այն է, որ մի քանի անակնկալ եմ պատրաստում ձեզ համար, որոնք էլ պատճառ հանդիսացան սոցցանցերում երկար լռությանս համար։ Կարոտել եմ ձեզ շաատ»,- գրառել է երգչուհին տեղադրելով ստորև լուսանկարները:

 

 

Այս գրառումից ժամերց անց երգչուհին այլ լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել առաջին լուրը:

 

«Մի քանի ամիս առաջ առաջարկ ստացա օգոստոսի 27-ին Համբուրգում կայանալիք Daf Bama 2016 Music Awards-ին մասնակցելու և «Հայաստանի լավագույն երգչուհի» մրցանակը ստանալու համար։
Շնորհակալ եմ բոլորիդ քվեարկելու, իսկ այդ միջոցառման կազմակերպիչներին՝ մրցանակը ինձ հանձնելու որոշման համար։ Բայց քանի որ մրցանակաբաշխությունը բավականին երիտասարդ է ու սահմանափակ հնարավորություններ ունի, կազմակերպիչները չկարողացան բավարարել ներկայանալի ելույթիս համար իմ ներկայացրած պահանջները։ Այս պատճառով ստիպված եղա ներողություն խնդրել ու հրաժարվել մասնակցությունից»,- հայտնել է Լիլիթ Հովհաննիսյանը:

 

Ստիպված եղա ներողություն խնդրել ու հրաժարվել մասնակցությունից. Լիլիթ Հովհաննիսյան (լուսանկարներ)