Գերմանիայի կենդանաբանական այգիներից մեկում փղիկը շոգին դիմակայելու տարբերակ է գտել (լուսանկարներ, տեսանյութ)

13:24 • 22.08.16

Արևելյան Գերմանիայի Հալե քաղաքի Bergzoo կենդանաբանական այգին օգոստոսի 3-ին համալրվել է նոր բնակչով՝ Էյո փղիկով: Հունիսին նույն կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել ևս մի փղիկ, և այժմ նրանք դարձել են այցելուների ամենասիրված կենդանիները:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, կենդանաբանական այգու աշխատակիցներն Էյոյին շոգից փրկելու համար դույլով ջուր են լցնում կենդանու վրա, ինչից հետո փիղը մտնում է լողավազանն ու ջրի մեջ թավալ գալիս:

 

 

 

 

 

Գերմանիայի կենդանաբանական այգիներից մեկում փղիկը շոգին դիմակայելու տարբերակ է գտել (լուսանկարներ, տեսանյութ)