Սեպտեմբերի 14-ին Տաթևի վանական համալիրում կբացվի «Շարական» փառատոնը

12:03 • 22.08.16

Սեպտեմբերի 14-ից 16-ը առաջին անգամ Տաթևի վանական համալիրում կանցկացվի հայ հոգևոր երաժշտությանը նվիրված «Շարական» փառատոնը։

«Music of Armenia»-ի տեղեկացմամբ՝ փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը:

Նշենք, որ «Շարական»-ն ամենամյա փառատոն է, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնել հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես:

Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է հարթակ՝ հոգևոր հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:

Սեպտեմբերի 14-ին Տաթևի վանական համալիրում կբացվի «Շարական» փառատոնը