Իսրայելում երգչուհի Սիայից գումար են պահանջել վատ համերգի համար
Իսրայելցի հանդիսատեսը դատի է տվել ավստրալացի երգչուհի Սիային (Sia Furler) Թել Ավիվում համերգի ցածր որակի համար, գրում է the Guardian-ը:
Համերգի այցելուները ցանկանում են գումար ստանալ տոմսերի համար` 2.12 մլն դոլարի չափով: Երգչուհին մեղադրվում է ելույթի ոչ բավարար տևողության, հանդիսատեսի հետ շփումից խուսափելու, ինչպես նաև ոչ պարկեշտ տեսաուղերձ օգտագործելու համար:
Հայցի շրջանակում որպես պատասխանող կողմ հանդես կգա նաև համերգի կազմակերպիչ Tandi Production ընկերությունը:







