Ուշագրավ դիզայնով տերարիումներ տան համար (լուսանկարներ)
Տերարիումն այժմ ժամանակակից ինտերյերի դիզայնի կարևոր բաղադրիչ է դարձել: Այն ցամաքային ոչ մեծ կենդանիների, հիմնականում սողունների և երկկենցաղների, պահպանության տեղ է, որի պատրաստման համար օգտագործում են ապակեպատ կամ ցանցապատ պատերով արկղեր:
Ալեքսանդր Մքլախլին անունով դիզայներըboredpanda.com կայքում կիսվել է տերարիումի իր սեփական դիզայնով: Ինչպես նա է գրում՝ տերարիումը հիմնական երկրաչափական ձևեր ունի, և ինքն «անհավանական ազատություն է գտել՝ շեղվելով մարդկանց ակնկալիքներից և անկանոնության աշխարհ մուտք գործելով»:
Մքլախլինը նշել է նաև, որ նա հաճախ իր գործերի համար ոգեշնչում է գտնում բնությունից:
























