Ամերիկուհին 70 000 դոլար է ծախսել իրեն Բարբիի հետ կապված իրերով շրջապատելու համար. ֆոտոշարք
Լոս Անջելեսի բնակչուհին ավելի քան 70 000 դոլար է ծախսել, որպեսզի իրեն շրջապատող բոլոր իրերը կապված լինեն Բարբի տիկնիկի հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 34-ամյա Ազուսա Սակամոտոն ձեռք է բերել ավելի քան 140 տիկնիկ, 40 զույգ կոշիկ, 60 պայուսակ և հազարավոր դոլարներ է ծախսել աքսեսուարների ու վերանորոգման համար, որպեսզի բնակարանն ամբողջությամբ Բարբի տիկնիկի ոճով լինի հարդարված:
Ճապոնիայից ԱՄՆ ժամանած կինը որպես մատնահարդար է աշխատում և 20 տարի շարունակ հավաքել է ամեն ինչ, ինչ կապված է իր սիրելի տիկնիկի հետ:
Սակամոտոն խոստովանել է, որ իր տարվածության վրա ծախսում է վաստակած ողջ գումարը: Կինը նաև էջ ունի Instagram-ում, որը նույնպես նվիրված է Բարբիի թեմային:









