Քաղած ծաղիկը պետք է նվիրել, սկսած ոտանավորը` ավարտին հասցնել. Օմար Խայամի լավագույն մտքերը

11:05 • 23.08.16

Օմար Խայամը հայտնի պարսիկ պոետ, մաթեմատիկոս, ինչպես նաև արևելքի ամենահայտնի փիլիսոփաներից մեկն էր: Նրա քառյակները լի են իմաստությամբ, հումորով և հանդգնությամբ: Իր մտքերը շարադրելու յուրահատուկ ոճը Խայամին թույլ էր տալիս արտահայտել այն, ինչի մասին բաց տեքստով խոսել չէր կարելի: Այս մասին գրում է cluber.com կայքը` ներկայացնելով Խայամի լավագույն մտքերը կյանքի, մարդու և սիրո մասին:

 

 

1. Մարդ կա, չի հասկանա՝ ինչ բույր ունեն վարդերը, մարդ էլ կա՝ դառը խոտաբույսերից մեղր կստանա: Մեկին գրոշ տաս, ընդմիշտ կհիշի, մեկի համար կյանքդ էլ տաս, չի հասկանա:

 

2. Որքան ցածրոգի է մարդ, այնքան քիթը վեր ցցած է ման գալիս: Քթով է փորձում հասնել այնտեղ, ուր հոգով չի հասել:

 

3. Ում կյանքն է ծեծել, նա շատ բանի կհասնի: Մի պտղունց աղ ուտողն ավելի բարձր կգնահատի մեղրը: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:

 

4. Հաճախ կյանքում սխալվելով` կորցնում ենք նրանց, ովքեր թանկ են մեզ համար: Օտարներին հաճոյանալ փորձելով` հարազատից ենք հաճախ փախչում: Բարձրացնում ենք անարժաններին, իսկ ամենահավատարիմներին՝ դավաճանում:

 

5. Մի նախանձիր նրան, ով ուժեղ է և հարուստ: Լուսաբացին միշտ էլ արևամուտն է հաջորդում:

 

6. Կյանքի հետ այս կարճ, որ հավասար է մի շնչի, վարվիր այնպես, ասես վարձել ես այն:

 

7. Նվիրվել՝ չի նշանակում վաճառել ինքնդ քեզ: Վրեժխնդիր չլինել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:

 

8. Կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով կին ունի, կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի:

 

9. Սիրելի մարդու մեջ հավանում ես նույնիսկ թերությունները, իսկ ոչ սիրելի մեկի մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:

 

10. Քաղած ծաղիկը պետք է նվիրել, սկսած ոտանավորը` ավարտին հասցնել, սիրված կինը պետք է երջանիկ լինի, այլապես չարժեր սկսել մի բան, որը քո ուժերից վեր էր:

Քաղած ծաղիկը պետք է նվիրել, սկսած ոտանավորը` ավարտին հասցնել. Օմար Խայամի լավագույն մտքերը