Ինչ անակնկալ է մատուցել Յանա Դանիելյանը ամուսնուն կեսգիշերին (լուսանկարներ)

14:57 • 23.08.16

Դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանն այսօր նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը: Կեսգիշերից սկսած Սուրենին անակնկալներ են մատուցել սիրելի տիկինը` Յանա Դանիելյանն ու դստրիկը՝ Ադելը: Tert.am Life-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ շատ է սիրում իր ծննդյան տարեդարձը:

 


Սովորաբար դերասան-հաղորդավարը  աղմկոտ է սիրում նշել թե՛ սեփական տարեդարձը, թե՛ ընտանեկան տոները, սակայն այս տարի ընտանեկան խնջույքի տրամադրվածություն ունի և չի ցանկանում մեծ միջոցառում կազմակերպել:

 

 

«Կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին կինս և աղջիկս՝ Ադելը: Ուրախ եմ, որ 31 տարեկան եմ ու այս ընթացքում հասցրել եմ 5 տարեկան աղջիկ ունենալ: Ինչպիսի կյանք, որ ակնկալել եմ ունենալ՝ հենց այդպես էլ ստացվել է: 30-ից հետո կյանքի նկատմամբ սպասելիքներս ավելի խստապահանջ են լինելու, ավելի լայնամասշտաբ ակնկալիքներ, պլաններ եմ սկսելու: Մինչ հիմա ցանկացած հաջողության շատ համբերատար եմ սպասել ու ընդունել, իսկ հետայսու ավելի մարտական եմ լինելու։

 

 

Tert.am Life-ը զրուցեց նաև Սուրենի կնոջ՝ Յանայի հետ: Յանան դեռևս հատուկ նվեր չի պատրաստել ամուսնու համար, քանի որ որոշել են նվերը միասին ընտրել, սակայն խնջույքի համեղ հատվածը ամբողջությամբ Յանայի պատասխանատվության տակ է. «Այսօր փորձելու եմ հնարավորինս համեղ ու սիրելի ուտեստներ պատրաստել: Հատուկ ավանդական ուտեստներ չկան, բայց կպատրաստեմ այն ամենը ինչը սիրում են Սուրենն ու մեր հյուրերը: Շատ հյուրեր չենք ունենալու, բայց ամեն ինչ անելու ենք, որ ամուսնուս տարեդարձը վերածենք տոնի»,- ասաց հաղորդավարուհին:

 

 

Զրույցի վերջում Սուրենը ցանկացավ շնորհակալություն հայտնել. «Ծնողներիս կասեմ շնորհակալություն, որ ես կամ: Շնորհակալություն այն մարդուն, որ անունս բարձր է պահում, դա իմ կինն է: Շնորհակալություն նաև այն մարդկանց, ովքեր հիշում են ծննդյանս տարեդարձը, նույնիսկ եթե չեն շնորհավորում»:

 

 

Անահիտ Կասամանյան

Ինչ անակնկալ է մատուցել Յանա Դանիելյանը ամուսնուն կեսգիշերին (լուսանկարներ)