Մեծ Բրիտանիայում տարեց տղամարդը հեռակառավարվող խաղալիք նավակով զբոսանքի է դուրս եկել (լուսանկարներ)

10:40 • 23.08.16

Մեծ Բրիտանիայի բնակիչ Միք Քերոլն անցած երկուշաբթի օրն անցնելիս է եղել Մարքեթ Դրեյթոն քաղաքով, երբ մի տարօրինակ տեսարանի է ականատես եղել. մի տարեց տղամարդ հեռակառավարվող խաղալիք նավակի օգնությամբ «զբոսնել» է ջրանցքով: Այս մասին հաղորդում է Boredpanda.com կայքը:

 

Քերոլի խոսքով` իր կողքով անցնելիս տղամարդը բացականչել է. «Եթե կարծում եք, թե ամեն ինչ տեսել եք` սխալվում եք»:

 

 

Մեծ Բրիտանիայում տարեց տղամարդը հեռակառավարվող խաղալիք նավակով զբոսանքի է դուրս եկել (լուսանկարներ)