Նյու Յորքի բնակչուհին իր տունը ջունգլի է դարձրել (լուսանկարներ)
Նյու Յորքի Բրուքլին թաղամասի բնակչուհի, շրջակա միջավայրի մասնագետ Սամր Ռայն Օքսը ցանկացել է իր տանը ջունգլիների մթնոլորտ հաղորդել, և այդ նպատակով նա սկսել է տան մեջ 500 բուսատեսակ աճեցնել, անգամ՝ միրգ ու բանջարեղեն:
«Կարծում եմ` Նյու Յորքում գոյատևելու միակ միջոցն ինձ համար բույսերով շրջապատված լինելն է»,- ասել է կինը:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, Օքսի բնակարանի յուրաքանչյուր անկյուն «հորդում» է կանաչ սաղարթներով: Նրա ննջասենյակի «կենդանի» պատը կապակցված է ոռոգման համակարգի հետ:
Կայքը գրում է, որ կինը տախտակներից պատրաստված հարթակների վրա բույսերով կաթսաներ է կախում: Նրա տան լոգասենյակում տարբեր տեսակի բույսեր են «բնակվում», իսկ պատուհանագոգերին մի շարք մանր ջերմոցներ են տեղադրված, որոնցում աճում են լույսի ավելի մեծ կարիք ունեցող բուսատեսակներ: Կինն իր առանձնասենյակում մի ամբողջ այգի ունի, որտեղ բանջարեղեն է աճեցնում:





















