Խոզերից մարմելադի պատրաստման գործընթացը ներկայացնող տեսանյութը ցնցել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է խոզերից մարմելադի պատրաստման գործընթացը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, տեսանյութը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է @glass.walls.israel ծածկանունով օգտատերը:
Տեսանյութում ներկայացվում է դոնդողի ստեղծման գործընթացը, որից հետագայում քաղցր մարմելադային կոնֆետներ են պատրաստվում: Տեսանյութի հեղինակները ցուցադրել են պատրաստման հակասանիտարական պայմանները, քիմիկատներով լցված թունավոր կանաչ դույլերը, կենդանիների ոսկորներ եփելը և մորթած խոզերից կտրված մաշկի կտորները:
Նշվում է, որ համացանցի օգտատերերը զայրացել են ոչ միայն պատրաստման գործընթացից, այլև անպաշտպան կենդանիների հանդեպ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքից, որը ցուցադրվում է տեսանյութում:
«Մարմելադային արջուկներն ու ծամելու դրաժե կոնֆետներն այնքան համեղ են: Ո՞վ կարող էր մտածել, որ դրանք կենդանիներից են պատրաստված: Նույնիսկ չեմ կարող հասկանալ, թե ինչ եմ զգում` զզվանք, թե ամոթ, չէ՞ որ այդքան շատ եմ դրանցից կերել»,- իր ապրումներով կիսվել է օգտատերերից մեկը:







