Նույն տեղանքի տարբերությունները սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարիչների խցիկներում (լուսանկարներ)
Reddit կայքի 2manyToys օգտատերն իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարիչների տարբերությունները:
Լուսանկարների տարբերություններից պարզ է դառնում, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչները ճիշտ լուսավորությամբ, անկյունով և աննշան խմբագրումով կարող են հասարակ տեղանքին կախարդական մթնոլորտ հաղորդել:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, հասարակ մարդկանց համար հետաքրքրություն չներկայացնող մի քանի ծառով շրջապատված բազմաբնակարան շենքերը լուսանկարչի աչքում վերածվում են խորհրդավոր անտառի:











