Հայ հայտնիների անուններն` ըստ նշանակության

14:50 • 24.08.16

Քրիստոնեության տարածումից հետո, եբրայական և հունական անունների հեղեղման ժամանակ, մի նոր միտք ծագեց՝ թարգմանել օտար քրիստոնեական անունները։

 

Յուրաքանչյուր մարդու անուն տարբեր լեզուներով ինչ-որ բան է նշանակում, որն էլ, ինչպես ասում են բնութագրում է մարդուն:

 

Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնիների անունների նշանակությունը:

 

 

Սոֆի Մխեյան - Սոֆի անունը հունարեն safia բառից է: Ստուգաբանվում է իմաստություն:

 

Աստղիկ Սաֆարյան- Աստղիկը հայական անուն է, հին դիցաբանության աստվածուհի։

 

Լիլիթ Հովհաննիսյան- Լիլիթ լատիներեն նշանակում է լիլիա ծաղիկ,  լուսնի  հակառակ կողմ, գիշեր, ոգի (հրեա) կրակից ծնված:

 

Արմինե Նահապետյան - Արմինե նշանակում է հայուհի, ցանկալի:

 

 

Ավետ Բարսեղյան - Ավետը հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է հաճելի լուր, բարև, աչքալուսանք:

 

Անդրե - Ծագել է հունարեն Andreioss անունից, որը նշանակում է առնական, խիզախ, հանդուգն:

 

Հայկո - Հայկական անուն է: Նշանակում է հայ դյութազուն:

 

Մկրտիչ Արզումանյան - Մկրտիչը հայկական անուն է: Նշանակում է մկրտող:

 

 

 

Քրիստինե Պեպելյան - Քրիստինե անունը հունարեն է: Նշանակում է Քրիստոսին նվիրված, քրիստոնյա:

 

Սիրուշո - Ծագել է հայական Սիրանուշ անունից, որը նշանակում է սիրելի, անուշիկ:

 

 

Սիլվա Հակոբյան- Սիլվա լատինական անուն է, որը նշանակում է անտառաբնակ, բնության զավակ։

 

Անահիտ Սիմոնյան - Անահիտը հունական անուն է: Նշանակում է խիզախ:

 

 

 

Հայ հայտնիների անուններն` ըստ նշանակության