Աշխատավայրում ուրախ երաժշտությունը նպաստում է թիմային ոգու բարձրացմանը. գիտնականներ

10:11 • 25.08.16

Քորնուելի համալսարանի գիտնականների թիմը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ աշխատավայրում դրական երաժշտությունը նպաստում է կոլեկտիվում թիմային ոգու բարձրացմանը, հաղորդում է Journal of Organizational Behavior պարբերականը:

 

 

Հետազոտության ընթացքում գիտնականները նրա մասնակիցներին բաժանել են երկու մասի Յուրաքանչյուր թիմի անդամներ մնացել են առանձին սենյակներում և նրանց համար միացրել են կամ ուրախ երաժշտություն, կամ էլ  ծանր ռոք: Նախքան փորձի սկսվելը բոլոր մասնակիցներին ժետոններ են բաժանել: Մասնակիցները կարող էին դրանք կամ պահել իրենց մոտ, կամ էլ ընդհանուր գանձարան դնել:

Արդյունքում պարզվել է, որ երբ ուրախ երաժշտություն է հնչել, ինչպես օրինակ Վան Մորրիսոնի Brown Eyed Girl-ը, մասնակիցները ավելի մեծ ցանկությամբ են իրենց ժետոնները դրել ընդհանուր գանձարան: Իսկ երբ հնչել է ծանր ռոք, կամավորները նախընտրել են ժետոնները պահել իրենց մոտ: Դրանից ելնելով գիտնականները եզրակացության են եկել, որ թիմային ոգու բարձրացման համար հարկավոր է ամեն առավոտ ուրախ երաժշտություն միացնել գրասենյակում:

 

Աշխատավայրում ուրախ երաժշտությունը նպաստում է թիմային ոգու բարձրացմանը. գիտնականներ