Փարիզում մահացել է «տրիկոտաժի թագուհի» Սոնյա Ռիքելը

15:32 • 25.08.16

Փարիզում 86 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի կուտյուրյե ու սեփական նորաձևության տան հիմնադիր Սոնյա Ռիքելը, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Le Figaro-ին:

 

Ռիքելի դստեր խոսքով` նա մահացել է օգոստոսի 25-ի վաղ առավոտյան:


Աղբյուրը մանրամասնում է, որ մոդելյերն իր կյանքի վերջին տարիներին տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ:


Նշվում է, որ հուղարկավորության տեղի ու օրվա վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Փարիզում մահացել է «տրիկոտաժի թագուհի» Սոնյա Ռիքելը