Ստվերների «թատրոն», որ ստեղծվել է LEGO-ի միջոցով (տեսանյութ)

11:17 • 26.08.16

Քիմիական գիտությունների դոկտոր Ջոն Վ. Մանթինը բնակվում է ԱՄՆ-ում և աշխատանքի բերումով լաբորատորիայում սպեկտրասկոպիայով է զբաղվում:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, Մանթինը, չնայած լարված աշխատանքին, ժամանակ է գտնում LEGO-ի խորանարդիկներով խաղալու համար:

 

Նրա հավաքած կառույցը տարբեր անկյուններից լուսավորվելու դեպքում պատի վրա տարբեր ուրվագծեր է արտապատկերում` թիթեռ, ինքնաթիռ և նույնիսկ վիշապ:

 

Ստվերների «թատրոն», որ ստեղծվել է LEGO-ի միջոցով (տեսանյութ)