Ամենակարևոր դեղամիջոցը քնքուշ սերն ու հոգատարությունն է. այսօր Մայր Թերեզայի ծննդյան տարեդարձն է
1910 թվականի օգոստոսի 26-ին է ծնվել կաթոլիկ միանձնուհի, հիվանդներին և աղքատներին ծառայող «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր Մայր Թերեզան:
Մայր Թերեզային հաճախ անվանում են ամենաազդեցիկ կինն աշխարհում, իսկ նրա կյանքը` 20-րդ դարի մեծագույն իրադարձություն: Փոքրամարմին միանձնուհու ձեռքբերումները և նրա անհատականությունը բացառիկ են ողջ մարդկության համար:

Ներկայացնում ենք Մայր Թերեզայի պատգամները, որոնք անտարբեր չեն թողել միլիոնավոր մարդկանց և արդիական են միշտ.
1. Ի՞նչ կարող եք անել աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար: Գնացեք տուն և սիրեք ձեր ընտանիքը:
2. Հեշտ է սիրել հեռվում գտնվողներին, բայց այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին:
3. Երբ դատապարտում ես մարդկանց, նրանց սիրելու համար ժամանակ չի մնում:
4. Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:
5. Թող քեզ մոտ եկած ցանկացած մարդ քեզնից հեռանա ավելի լավն ու երջանիկ դարձած:
6. Սիրիր և թող սերը քեզ համար բնականոն դառնա, ինչպես շնչելը: Ոչինչ մի պահանջիր: Ոչինչ մի սպասիր: Եթե ինչ-որ բան է քեզ տրվում, երախտապարտ եղիր:
7. Ամենակարևոր դեղամիջոցը քնքուշ սերն ու հոգատարությունն է:
8. Հիասթափվելով մեկից` մի պատժիր մյուսին: Մարդիկ տարբեր են: Մի կորցրու վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:
9. Հավանության և ողջույնի խոսքերը կարճ են, սակայն հավերժ արձագանք ունեն:
10. Ինչ որ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք:
11. Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն և բարություն բացահայտեք ինքներդ ձեր մեջ, այնքան շատ դրանք կնկատեք շրջապատում:
12. Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք ամրապնդվենք:
13. Սեր տարածեք ամենուր, որտեղ էլ գտնվեք և նախևառաջ` ձեր տանը:
14. Սերը այն պտուղն է, որը հասնում է ցանկացած ժամանակ և որին հասնում է յուրաքանչյուրի ձեռքը:
15. Մեծագույն աղքատությունը սրտի աղքատությունն է:







