Street style Երևանում (ֆոտոշարք)

10:39 • 26.08.16

Tert.am Life-ի տեսախցիկը շարունակում է շրջել Երևանի փողոցներով և ֆիքսել նորաձև անցորդներին:

 

2016 թվականի ամառային նորաձևության թելադրողները  բավականին գունեղ ու ստեղծագործ մոտեցումներ էր ցուցաբերել  իրենց հետևորդների համար: Ամռան ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն դա միայն ըստ օրացույցի, քանի որ  արևային և ջերմ օրերը մեզ այդքան շուտ լքելու միտում չունեն:  Այնպես, որ ամառային զգեստապահարանը աշնանայինով փոխարինելուն դեռ վաղ է:

 

 

Հայտնի դիզայներների հավաքածուներում կարելի է տեսնել ամառային նորաձև շրջազգեստներ՝ բավականին հետաքրքիր լուծումներով, գունային մոտեցումներով ու կտրվածքներով: Նման ամառային շրջազգեստները տոնական ու նրբագեղ տեսք ունեն և ամենևին չեն ծանրացնում կանացի ուրվագիծը:

 

 

 

Գարուն-ամառ 2016 սեզոնի հանրահայտ գույներից են  երկնագույնը, հագեցած կապույտը, բեժը, բաց շագանակագույնը, փիրուզագույնը, վարդագույնը, ինչպես նաև դասական սպիտակ և սև գույները:

 

 

 

Ուսաթելերով տոպերը այս ամռան խորհրդանիշն են։ Այն ոչ միայն ընդգծում է փխրուն ուսերը, այլև գեղեցիկ ցուցադրում արևայրուքը։  Ռոմանտիկ ժամադրության համար նախապատվությունը տրվում է ժանյակով ատլասե տարբերակներին։

 

 

 

 

Դասական դենիմ ջինսերի ռետրո նորաձևությունը կրկին թրենդային է: Լայանացող տաբատներ, կիսաշրջազգեստներ, կոճակների փոխարեն սեղմակներ. սրանք բոլորովին նորաձևության թերթված էջերում չեն:

 

Եվ վերջում նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը մնայուն։

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի

Street style Երևանում (ֆոտոշարք)