Freedom 2016. Ֆոտոմրցույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին (լուսանկարներ)

13:22 • 27.08.16

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Fiap միջազգային լուսանկարչական միության աջակցությամբ իրականացվում է  լուսանկարիչների միջազգային մրցութային ծրագիր, որն այս անգամ կրում է Freedom 2016 խորագիրը:

 

Fiap միջազգային լուսանկարչական միությունն իրականացնում է լուսանկարիչների միջազգային մրցութային ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր անհատ լուսանկարիչները և ստանալ  որակավորում FIAP-ի կողմից։

 

 


Նախագծի տարածաշրջանի ներկայացուցիչ հանդես են գալիս Հայաստանը և Վրաստանը։ Պաշտոնական ներկայացուցիչը «Օբյեկտիվ» ՀԿ-ն է, որի նախագահը Վիգեն Մնոյանն է։

 

Fiap միջազգային լուսանկարչական միության իրականացրած նախագծին տարբեր երկրներից անցյալ տարի մասնակցել են ավելի քան 500 լուսանկարիչներ, ովքեր ներկայացրել են 6500-ից ավելի լուսանկարչական աշխատանքներ։

 

 

Freedom լուսանկարչական մրցույթը անցկացվելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի  հետ միասին: Առաջադրված անվանակարգերն են ՝ «Սև և սպիտակ», «Գունավոր»,  «Ազատություն», «Արվեստը մեր  շուրջ» և «Փողոցային լուսանկարչություն»:

 

 

 

Ժյուրիի անդամները բարձր որակավորում ստացած միջազգային ճանաչում ունեցող նկարիչներ են: Վիգեն Մնոյանը լուսանկարչության միջազգային ասոցացիայի ներկայացուցիչն է Հայաստանում  և նա Freedom մրցույթի ժյուրիի անդամներից մեկն է:

 

«Կարծում եմ, որ մրցույթը պատշաճ կերպով է անցկացվելու մեր երկրում, քանի որ գերազանց կազմակերպված է: Փառատոնի օրերը կկայանան հոկտեմբեր ամսվա սկզբին: Ընդհանուր մրցույթը տևում է 6 ամիս: Լուսանկարիչները առցանց տարբերակով մասնակցում են՝ ուղարկելով իրենց աշխատանքները և այդ գործընթացը սեպտեմբերի 4-ին ավարտվում է: Այս ամենից հետո ժյուրին ընտրում է լավագույն աշխատանքները և դրանք ցուցադրվում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Լուսանկարների ցուցահանդես է նախատեսվում նաև՝ Էրեբունի-Երևան տոնակատարությունների ժամանակ»,- ասաց Վիգենը:

 

 

 

Մրցույթին մասնակցելու համար աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչ սեպտեմբերի 4-ը: Մասնակցությունը վճարովի է, բայց Հայաստանից մասնակցելու դեպքում գործում է 50 տոկոս զեղչ:


Մրցույթին կարող եք մասնակցել հետևյալ  հղումով՝ http://freedom.apricotphoto.com

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները տրամադրեց Վիգեն Մնոյանը

 

Freedom 2016. Ֆոտոմրցույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին (լուսանկարներ)