Ծննդյան օրվա առթիվ Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին
Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, և հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թատրոնի բեմից և կինոէկրանից: Ձեր արվեստի ամենամեծ գնահատականը հենց նրա սերն է, որը մշտապես ուղեկցում է Ձեզ»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:







