Ժերար Դեպարդյոն Սարանսկում մշակույթի կենտրոն է բացել

13:00 • 29.08.16

ՌԴ Սարանսկ քաղաքում կայացել է Ժերար Դեպարդյոյի «Ռոսիա» անվանումով մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը, հայտնում է Интерфаск-ը:

Պետֆիլմ հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ արարողությանը ելույթ է ունեցել Դեպարդյոն, ով շնորհավորել է հյուրերին այդ իրադարձության կապակցությամբ: Ֆրանսիացի դերասանը հայտարարել է, որ ինքը՝ որպես Սարանսկի բնակիչ, նույնպես կմասնակցի սեպտեմբերի 18-ի ընտրություններին:

Միջոցառմանը մասնակցել են նաև հիմնադրամի գլխավոր տնօրեն Նիկոլայ Բորոդաչևը, Մորդովիայի ղեկավարությունը, ինչպես նաև մշակույթի ռուս գործիչներ, որոնք անցել են կարմիր գորգի վրայով դեպի կինոթատրոնի շենքը:

Նշվում է, որ կենտրոնը կոչված է դառնալ կինոփառատոնների, կինոֆորումների, մշակութային միջոցառումների անցկացման վայր:

Ժերար Դեպարդյոն Սարանսկում մշակույթի կենտրոն է բացել