Մրայա Քերիի ավագ քույրը ձերբակալվել է մարմնավաճառության համար

17:24 • 29.08.16

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերիի ավագ քույրը՝ 55-ամյա Ալիսոն Քերին, ձերբակալվել է Նյու Յորքի արվարձանում՝ մարմնավաճառության համար, գրում է tatler.ru-ն:

 

Տեղի ոստիկանության շերիֆի խոսքով՝ բաժանմունքում ձերբակալվածն առաջին հերթին հայտնել է, որ նա հայտնի երգչուհու քույրն է:

 

Ինչպես գրում է կայքը, ինտիմ ծառայությունների կայքում իր էջում նա օգտագործել է Մրայա Քերիի Fantasy երգի տողերը: Կայքը հավելում է նաև, որ այն փաստը, որ նա ՄԻԱՎ ունի, կինը հաճախորդներից թաքցրել է:

 

Ալիսոնի դեմ դատը կայանալու է օգոստոսի 30-ին: Գրավի գումարը 1000 դոլար է, բայց հայտնի չէ, թե արդյոք Մրայա Քերին կվճարի այն քրոջ համար: Նա արդեն մի քանի տարի է՝ չի շփվում իր քրոջ հետ: Թմրանյութերի կախվածությունից քրոջն ազատելու մի քանի զուր փորձերից հետո նա դադարել է արձագանքել ֆինանսական օգնության մասին նրա խնդրանքներին:

 

 

Аллисон Кэри

Аллисон и Мэрайя Кэри

Аллисон и Мэрайя Кэри

Аллисон Кэри

Մրայա Քերիի ավագ քույրը ձերբակալվել է մարմնավաճառության համար