Փոփի արքան կդառնար 58 տարեկան . այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան տարեդարձն է

16:31 • 29.08.16

1958 թվականի այս օրը ծնվել է լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնը:

 

Նրան համարում են փոփ երաժշտության արքա. արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը, ամենավաճառվող ռեմիքս ալբոմը, ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը և ամենաթանկարժեք տեսահոլովակը:

 

 

Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի ծառուղում։ 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի, ունեցել է 13 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի։ Մայքլ Ջեքսոնը, այդ ամենից զատ, ուներ 39 բարեգործական ընկերություն։ Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից… ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։

 

 

 

Երգիչը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության` նրա մահը սպանության հետևանք էր։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվել է փոփի արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։

 

 

Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում։ 2010թ. հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմմի մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա Ջեքսոնի 14-րդ Գրեմմին է, մրցանակը ստացել են նրա երեխաները։

 

 

 

Փոփի արքան կդառնար 58 տարեկան . այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան տարեդարձն է