Դրեյքը բեմում սեր է խոստովանել Ռիհաննային և համբուրել
Նյու Յորքի «Մեդիսոն սքուեր գարդեն» մարզահամերգային դահլիճում տեղի է ունեցել MTV Video Music Awards 2016 ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս մասին Tert.am Life-ն արդեն տեղեկացրել էր:
Մրցականաբաշխությանը տարբերվել է թե իր շոու ծրագրով և թե անսպասելի անակնկալներով: Դրեյքը Ռիհաննային բեմում սեր է խոստովանել և համբուրել:

Նշենք, որ Դրեյքն ու Ռիհաննան մինչ այդ պահը պաշտոնապես չէին հաստատել իրենց հարաբերությունները:
«Ես սիրահարված եմ նրան 22 տարեկանից։ Նա իմ լավագույն ընկերն է և իսկական լեգենդ երաժշտական արդյունաբերության մեջ»,-ասել է Դրեյքը։
Հիշեցնենք, որ Ռիհաննան մրցանակաբաշխությանն արժանացել էր Մայքլ Ջեկսոնի անվան հատուկ մրցանակի՝ The Video Vanguard Award, որը նրան հանձնելու պատիվը տրվել էր, իհարկե, Դրեյքին։









