Անտուն շներն իրենց կերպարներով գրավում են նոր տերերի ուշադրությունը (լուսանկարներ)
Լուսանկարիչ Թամմի Սվարկի գաղափարով՝ անտուն շների կերպարները մարդկանց ուշադրությունը կհրավիրեն նրանց կյանքի պատմության վրա և կօգնեն նոր տուն գտնել:
Լուսանկարիչը հատուկ կերպարներ է ընտրել շների համար, իսկ որոշ շներ անգամ գլխի զարդարանքներ ունեն՝ իրենց բնավորությանը համապատասխան:
Այդ հարցում նրան օգնել է Նյու-Յորքից դիզայներ Ջոան Քելլը:
Թամմի խոսքով՝ շատերն են այս ֆոտոշարքից հետո սկսել հետաքրքրվել շների ճակատագրով:















