Ավստրալիայում երիտասարդն ուսումնական հաստատություններում քնելու ժամանակ «չբռնվելու» ուշագրավ միջոց է գտել (նկարներ)

16:17 • 30.08.16

Դպրոցականներն ու ուսանողները հաճախ ուզում են կտրվել դասերից ու հենց դասասենյակում մի քիչ հանգստանալ ու քնել, սակայն ուսուցիչների ու դասախոսների սևեռուն հայացքները դա թույլ չեն տալիս անել։

 

YouTube-ի օգտատեր Zach King-ը գտել է ուշագրավ միջոց, որը հնարավոր է դարձնում դասերի ընթացքում քնելն ու միևնույն ժամանակ «չբռնվելը»:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, երիտասարդն ուղղակի ստվարաթղթի վրա տպել է իր լուսանկարը, դրել սեղանին ու հանգիստ քնել դրա հետևում:

 

 

 

 

 

Ավստրալիայում երիտասարդն ուսումնական հաստատություններում քնելու ժամանակ «չբռնվելու» ուշագրավ միջոց է գտել (նկարներ)