Գերմանացին հավաքել է աշխարհի ամենածանր՝ 1 տոննա քաշով հեծանիվը (լուսանկարներ)
Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտայն դաշնային հողի 49-ամյա բնակիչ Ֆրանկ Դոզեն մոտ 1 տոննա քաշով հեծանիվ է պատրաստել, հաղորդում է Neue OZ-ը:
Նշվում է, որ Դոզեն հեծանիվը հավաքել է մետաղի ջարդոնից ու գյուղատնտեսական մեքենայի հսկայական անիվներից: Տղամարդը մտադիր է իր գաղափարի իրագործման շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել, ինչի համար նա պետք է իր հեծանվով որոշակի տարածություն անցնի:
«Կարծում եմ` նրա հեծանիվը շշմեցուցիչ է: Ես հպարտ ու գոհ եմ, որ ամուսինս դա արեց»,- ասել է Դոզեի կինը:
Կայքը գրում է, որ տղամարդը ռեկորդի հասնելու փորձից առաջ մտադիր է փոփոխություններ մտցնել հեծանվի կառուցվածքում, որպեսզի դրա քաշն անցնի մեկ տոննայից:











