Վնասված վերջույթով փոքրիկ մկան լուսանկարը արժանացել է շատերի ուշադրությանը (լուսանկարներ)
ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում գտնվող անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները հրապարակել են վնասված վերջույթով փոքրիկ մկան լուսանկարը, իսկ այդ սրտաճմլիկ լուսանկարը տարածվել է ողջ համացանցով: Փոքրիկ կենդանին վնասել է իր թաթը և տեղափոխվել է անասնաբուժական կենտրոն: Բարեբախտաբար, նրան համապատասխան օգնություն են ցույց տվել:
Boredpanda-ն ներկայացրել է վնասված վերջույթներով կենդանիների մի քանի լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ մարդկային բարությունը դեռ իսպառ չի վերացել:











